Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2024թ.-ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երևանում, որին հաջորդում է Արմավիրի մարզը։ Նման Վիճակագրություն է հրապարակվել Ազգային վիճակագրական կոմիտեն։
Ըստ ՎԿ-ի,Արմավիրում նախորդ տարի գրանցվել է 3464 հանցագործություն, որից 457-ը՝ ծանր, 88-ը՝ առանձնապես ծանր։Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2696 հանցագործություն, Շիրակում՝ 2802, Լոռիում՝ 2821։
Կոտայքի մարզում գրանցվել է 3310 դեպք, սակայն ի տարբերություն Արմավիրի մարզի, այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։
Արմավիրի մարզի քաղաքներից ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաղարշապատում՝ 2094 դեպք, որից 78-ն՝ առանձնապես ծանր։ Ի դեպ, Երևանից հետո Հայաստանի քաղաքներից ամենաշատ դեպքերը հենց Վաղարշապատում են գրանցվել։Նախորդ տարի Վաղարշապատում ավելի շատ դեպքեր են գրանցվել քան ամբողջ Սյունիքի մարզում, որտեղ գրանցվել էր հանցագործության 1649 դեպք։
Երևանում նախորդ տարի գրանցվել է 18 հազար 397 դեպք, որից 1165-ը՝ առանձնապես ծանր։