Երբ հարձակվեն մեզ վրա, ի՞նչ ենք անելու, խլի՞նք ենք ծամելու. Լուկաշենկոն՝ ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ ինքնաթիռները խոցելու մասին
Քաղաքական
17:17 28/09/2025
Աշխարհ

Երբ հարձակվեն մեզ վրա, ի՞նչ ենք անելու, խլի՞նք ենք ծամելու. Լուկաշենկոն՝ ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ ինքնաթիռները խոցելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի կողմից ռուսական կամ բելառուսական ինքնաթիռները խփելու սպառնալիքներին, հայտարարել է, որ պատասխանը կլինի ակնթարթորեն։

«Պատասխանը կլինի ակնթարթորեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի համապատասխան հայտարարությունները։

«Կարելի է դատարկաբանել կամ հանրությանը ներկայացնել ցանկացած կեղծիք: Բայց երբ գործը հասնի դրան, կտեսնեք, թե ինչ կխփեն և ինչպես: Օրինակ, ես հաճախ եմ թռչում Բելովեժսկայա Պուշչա՝ այն գտնվում է Լեհաստանի հետ սահմանին: Նրանք խփելո՞ւ են նախագահի ուղղաթիռը կամ որևէ ռազմական ուղեկցող ուղղաթի՞ռ»,-հարցրել է նա: Լուկաշենկոն նշեց, որ ՆԱՏՕ-ի երկրները վախեցնում են իրենց բնակչությանը Բելառուսից և Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքով:

«Նրանք անհանգստացած են և սպառնում են մեզ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումով: Սա նշանակում է, որ նրանք կպաշտպանվեն և գործնականում կհարձակվեն մեզ վրա: Եվ ի՞նչ ենք անելու այդ դեպքում, ներողություն արտահայտությանս, խլի՞նք ենք ծամելու», -ասել է նախագահը:

 

«Թող փորձեն խփել: Կամ կարող են խփել ինչ-որ ռուսական օբյեկտ Կալինինգրադի վրա: Մենք ստիպված կլինենք, Աստված մի արասցե, իհարկե, հետո կռվել, ինչպես ասում են Ռուսաստանում, մեր ամբողջ փողերով: Դա որև է մեկին պետք է՞: Ոչ», - ընդգծեց նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ հարձակվեն մեզ վրա, ի՞նչ ենք անելու, խլի՞նք ենք ծամելու. Լուկաշենկոն՝ ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ ինքնաթիռները խոցելու մասին