Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խոշոր ավտովթար ռուսական համարանիշներով «Toyota»-ի ու «Kia»-ի մասնակցությամբ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնութան են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, ավտովերանորոգման կետի գովազդային վահանակին, իսկ ավտոմեքենայի մի քանի դետալներ ու քարի բեկորներ շպրտվել ու վնասել են ճանապարհին կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։