Օդի ջերմաստիճանը քանի աստիճան կբարձրանա առաջիկա օրերին
Հասարակություն
14:21 28/09/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը քանի աստիճան կբարձրանա առաջիկա օրերին

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, թե ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: 



Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճան։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդի ջերմաստիճանը քանի աստիճան կբարձրանա առաջիկա օրերին