Մենք ֆուտբոլի գնդակ չենք, որ արժանանում ենք արհամարհանքի․ Անհետ կորած զինծառայողի ծնողը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին
Հասարակություն
20:28 29/09/2025
Հայաստան

Մենք ֆուտբոլի գնդակ չենք, որ արժանանում ենք արհամարհանքի․ Անհետ կորած զինծառայողի ծնողը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին

«Ամսի 27-ին Ստեփանյան Սերգեյին, ասել ա՝ ժամը կասենք, կգաք, կմտնենք ներս։ Դու՞ տեղյակ ես էս մասին»,- անհետ կորած զինծառայողի հարազատը հարցրեց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին, որն էլ ի պատասխան ասաց ՝ ոչ։ Այնուհետև ծնողը շարունակեց․ 

«Ինքը ձեզ ուղարկում է բանակցելու, ձեր առաջարկությանը հակապայման մենք ասել ենք, հիմա դուք կարաք մեզ ասեք, Ստեփանյանին ինքը տենց բան ասեց, թե՞ Ստեփանյանը մեզ խաբեց։Կարա՞ք էդքան ասեք, հետո խոսանք։ Մենք ֆուտբոլի գնդակ չենք,որ արժանանում ենք արհամարհանքի, անտեսվելուն, չգիտեմ․․»,- նշեց անհետ կորած զինծառայողի ծնողը, որի խոսքն ընդհատելով ԳՇ պետի տեղակալը ասաց․  «Չկա, տենց բան չկա»։

Ծնողն էլ շարունակեց․ «Կա։ Մարդու գործին  նայի, թե գործն ինչ է ցույց տալիս։ Գործով կտենայինք, էլի, կտենայինք։ Մարդկանց խոստացել էին, թող մտնեին, խոսային։  Մի խոսքով, 30 հոգի էինք պայմանավորվել,  հիմա գոնե 10 հոգի պիտի մտնի։ Չի կարելի սուտ խոսել, ընդհանրապես չի կարելի»։

Հիշեցնենք, որ այսօր անհետ կորածների ծնողները  ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց իրենց բողոքի ձայն են բարձրացնում ՝ նշելով, որ  ՊՆ պաշտոնյաները հրաժարվել են ընդունել ծնողներին և պատասխան տալ իրենց հուզող հարցերին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ֆուտբոլի գնդակ չենք, որ արժանանում ենք արհամարհանքի․ Անհետ կորած զինծառայողի ծնողը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին