Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լարված իրավիճակ ՊՆ դիմաց. Անհետ կորածների հարազատների ու ՌՈ աշխատակիցների միջև քաշքշոց սկսվեց
Անհետ կորածների ծնողները հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց։ ՊՆ պաշտոնյաները հրաժարվել են ընդունել ծնողներին։
«Այսօր պետք է 30 ծնող ընդունեին, բայց, ինչպես միշտ, այս թույլիկ մորքուրները, ինչպես թողել ու փախել են պատերազմից, նույնը ծնողից փախան»,- ասաց անհետ կորած զինծառայողներից հարազատներից մեկը։
Փաստը, որ իրենց չեն ընդունում, զայրացրեց ծնողներին։ Տարածքում մեծ թվով ռազմական ոստիկանության ծառայողներ են։
«Գնա, երեխուս բեր»,- գոռում է ծնողներից մեկը։
ՊՆ վարչական համալիրի մուտքը փակեցին ծնողների առջև։ Ծնողների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշոց սկսվեց։
Մեծ թվով ոստիկաններ ժամանեցին ՊՆ վարչական համալիրի մոտ։