Ուժեղ հրդեհ Պուշկինի փողոցում
Հասարակություն
23:15 29/09/2025
Հայաստան

Ուժեղ հրդեհ Պուշկինի փողոցում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ  սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Ավելի ուշ նրանց են միացել ևս երկու հաշվարկ։

Շիջման աշխատանքները շարունակվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժեղ հրդեհ Պուշկինի փողոցում