Իրաք-Թուրքիա նավթամուղը վերագործարկվել է
Տնտեսություն
18:19 29/09/2025
Հայաստան

Իրաք-Թուրքիա նավթամուղը վերագործարկվել է

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-ի առավոտից վերագործարկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջինս հիշեցրել է նաև, որ նավթամուղի գործարկումը ժամանակավորապես դադարեցվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով կրած վնասների պատճառով։

Բայրաքթարի գրառման համաձայն՝ նավթամուղի վերանորոգումը ստանձնել էր Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան և արդեն հոկտեմբերի 4-ին ամբողջությամբ ավարտել այդ աշխատանքները, սակայն այն այդպես էլ չէր վերագործարկվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրաք-Թուրքիա նավթամուղը վերագործարկվել է