Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այժմ գործարքների ավելի քան 99 տոկոսն իրականացվում է բանկի մասնաճյուղերից դուրս. Ամերիաբանկի տնօրեն
«Շուրջ մեկ տասնամյակ թվային փոխակերպումը մեր աճի ռազմավարության առանցքում է։ Այժմ գործարքների ավելի քան 99 տոկոսն իրականացվում է մեր մասնաճյուղերից դուրս, իսկ վաճառքների կեսից ավելին՝ առցանց»,-նման տվյալներ է ներկայացրել Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը՝ Ֆորբս ամսագրի հրապարակած Հայաստանին նվիրված հատուկ զեկույցի հեղինակներին տված հարցազրուցում։
Նա ընդգծել է, որ այս փոփոխության շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշիվ բացել, վարկի հայտ ներկայացնել, ավանդ ձևակերպել կամ իրականացնել անհրաժեշտ գործարքները՝ ցանկացած վայրից` առանց բանկ գալու։
«Մենք հավատում ենք՝ պետք է հաճախորդներին առաջարկել մեր ծառայություններն այնտեղ, որտեղ նրանք են, և Հայաստանում ինտերնետի բարձր ծածկույթը դա հնարավոր է դարձնում։ Միայն նախորդ տարվա ընթացքում թվային ենթակառուցվածքներում կատարված հետևողական ներդրումների շնորհիվ մեր գործարքների ծավալն աճել է ավելի քան վեց անգամ։ Մենք արձանագրում ենք թվային ծառայությունների նշանակալի դինամիկա․ վերջին 12 ամիսներին մեր ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով»,-նշել է Թորոյանը։
Հատուկ զեկույցում նաև նշվում է, որ ապառողական վարկավորման ոլորտում Ամերիաբանկը հիփոթեքային և ավտովարկերի պորտֆելներով այժմ բացարձակ առաջատարն է Հայաստանի վարկային շուկայում՝ տնօրինելով, համապատասխանաբար, ավելի քան 20 և շուրջ 50 տոկոս մասնաբաժին։
«Այս ցուցանիշների զգալի աճին նպաստել են բանկի MyHome և MyCar առցանց հարթակները, որոնք ապահովում են անխափան թվային փորձառություն՝ սկսած գույքի որոնումից մինչև ֆինանսավորում։ Այս հարթակները ինտեգրված էկոհամակարգերի շնորհիվ հաճախորդների փոփոխվող կարիքների արդյունավետ բավարարվան վառ օրինակ են։
Ճանաչումն ու գնահատականը երկար սպասեցնել չեն տվել։ Արդեն ավելի քան մեկ տասնամյակ բանկը Հայաստանի ամենատիտղոսակիր ֆինանսական հաստատությունն է՝ հեղինակավոր միջազգային պարբերականների կողմից շուրջ 30 անգամ ճանաչվելով երկրի լավագույն բանկ։ 2025 թվականին Ամերիաբանկը կրկին արժանացել է Euromoney ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին»,-գրել է աղբյուրը՝ ներկայացնելով բանկի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։
Նշվում է՝ մանրածախ ծառայությունների ոլորտի վերջին արդիականացումները՝ ներառյալ թվային նոր հնարավորությունները, անվտանգության կենսաչափական գործիքները և հաշիվների սպասարկման պարզեցված ընթացակարգերը, ընդգծում են բանկի անփոփոխ հանձնառությունը մրցակցային միջավայրում հաճախորդի փորձառության բարելավման և նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ։
Ամերիաբանկը համատեղում է հարյուրամյա ժառանգությունն ու ապագայամետ ռազմավարությունները։ Թվային փոխակերպման, ֆինանսատեխնոլոգիական նորարարության և կայունության նկատմամբ հանձնառու մոտեցմամբ այն շարունակում է ձևավորել Հայաստանի ֆինանսական ապագան՝ միաժամանակ ամրապնդելով երկրի դերը տարածաշրջանային տնտեսությունում։