Մենք նախընտրել ենք մեր Հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և՝ նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը. Բագրատ սրբազան
Իրավունք
17:34 30/09/2025
Հայաստան

Մենք նախընտրել ենք մեր Հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և՝ նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը. Բագրատ սրբազան

«Ամեն ինչ լսել էինք, «Կեցցե կառավարությունը» չէինք լսել»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ՔՊ-ական կին պատգամավորի ելույթին արձագանքեց Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

Նա կարդաց Բագրատ Սրվբազանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող Երևան-Կենտորն ՔԿՀ-ից՝ հավելելով, որ այդ խոսքը պետք է ընդունվի պատգամավոր Արթուր Սարգսյանի և մնացած 15 կալանավորվածների անունից։

«Տերն իմն է, լույսը և կյանքը, ես ումից վախենամ։

Տարն իմն է կյանքի ապավենը, ես ումից դողամ»։

Այս աղոթքը ողջ կյանում ուղեկցել է ինձ ինչպես այսօր՝ ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կարողացել են իմ և իմ հայրենիքի կենսագրությունը և պատիվը գողանալ։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվելու է Աղվեսադրոշմի խարանը։

 Ինչպես, ումից և ինչու վախենալ։ Այն կենսագիրների՞ց ում ձեռքերը թաթախված են այրամբ, հայրենիքի և հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փողի և փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել,

 Մենք նախընտրել ենք մեր Հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ՝ Հայատան և չեմ ուրանալու հանուն քեզ՝ Արցախ»։

 Բագրատ Սրբազանը նամակով հայտնում է, որ երկու ամսված ընթացքում 3 անգամ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի «խեղճ» ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։

«Այժմ այս ամբիոնից, որտեղից մեր հասցեին հնչել են զրպարտություններ,  նույն հարցադրումն եմ ուղղում։

Ինչի՞ն է վերաբերում երկու հոգու «գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու»՝ ձեր այդքան սիրված պատմությունը...»

Մանրամասները տեսանյութում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք նախընտրել ենք մեր Հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և՝ նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը. Բագրատ սրբազան