Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովա. Թրամփի Գազայի ծրագրի իրականացումը պետք է ճանապարհ հարթի երկխոսության համար
Կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի ծրագրի իրականացումը հիմք հանդիսանա իսրայելական և պաղեստինյան կողմերի միջև երկխոսության վերսկսման համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Կարևոր է, որ ծրագրի հաջող, սահուն իրականացումը հիմք հանդիսանա իսրայելական և պաղեստինյան կողմերի միջև կառուցողական երկխոսության վերսկսման համար՝ բոլոր վիճելի հարցերի համապարփակ քաղաքական կարգավորման վերաբերյալ՝ հայտնի միջազգային իրավական հիմքերի վրա, որը նախատեսում է Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության մեջ համակեցություն ապահովող անկախ պաղեստինյան պետության ստեղծում», - Զախարովայի խոսքերը մեջբերվել են Արտաքին գործերի նախարարության կայքում։