«Ժողովուրդ». Ինչու որոշեցին Սամվել Կարապետյանին տեղափոխել Արմավիրի քրեակատարողական հիմնարկից
Օրվա մամուլ
08:39 30/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու որոշեցին Սամվել Կարապետյանին տեղափոխել Արմավիրի քրեակատարողական հիմնարկից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար-բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով և բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս ևս անազատության մեջ են՝ Էջմիածնում 22-ամյա Պարգև Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում: Խուսափելու համար հնարավոր հացադուլից և Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռևս ուսումնասիրվում են իրավապահների կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչու որոշեցին Սամվել Կարապետյանին տեղափոխել Արմավիրի քրեակատարողական հիմնարկից