«Ժողովուրդ». Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքը կերկարաձգվի՞
Օրվա մամուլ
08:32 30/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքը կերկարաձգվի՞

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, մեկ շաբաթից լրանում է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքի ժամկետը։ Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը արդեն նախապատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել կալանքը երկարաձգելու համար։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վարդան Հարությունյանը կալանավորվել էր։ Նա ձերբակալվել էր նախօրեին՝ օգոստոսի 7-ի երեկոյան։ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար։ Իսկ նպատակն այն էր, որ նրան տեղափոխեն մեկուսարան՝ այն խուց, որտեղ գործարար-բարերար Սամվել Կարապետյանն է, որպեսզի ցանկալի տեղեկություններ ստանան. սակայն իրավապահների պլանը տապալվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդան Հարությունյանին և Սամվել Կարապետյանին ստիպված առանձնացրել են, տարել տարբեր խցեր, քանի որ նրանք օրվա ընթացքում պարզապես կենցաղային անհետաքրքիր զրույցներ են վարել:

Ներկայումս Վարդան Հարությունյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում և շարունակում է առարկել իրեն առաջադրված մեղադրանքները։

Նկատենք նաև, որ քննչական գործողություններ, որպես այդպիսին, տեղի չեն էլ ունենում. պարզապես Վարդան Հարությունյանը կալանքի տակ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքը կերկարաձգվի՞