ԼՂ փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. Փաշինյան
Քաղաքական
16:08 30/09/2025
Հայաստան

ԼՂ փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. Փաշինյան

«Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԵԽվ պատգավորին հարցին, արդյո՞ք Արցախից փախստականների հարցը արծարվել է։

Նա նշեց, որ իրենք Ղարաբաղի հայրենակիցների  ապագան պատկերացնում են ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։

«Ես իրատեսական չեմ համարում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն»,-  ասաց նա։

 Փաշինյանի փախստականների վերադարձի թեման այս համատեքստում համարում է վտանգավոր խաղաղության գործընթացի համար:

«Որովհետև կլոնֆլիկտները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի: Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և պետք է կենտրոնանալ այս բանաձևն իրականացնելու վրա:

Առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա:

Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում և որպես Հայաստանի քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկցությունը կառուցեն Հայաստանում։ Սա է մեր ռազմավարությունը»,- ասաց Փաշինյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԼՂ փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. Փաշինյան