«Ժողովուրդ». Մոտ մեկ ամիս ՔՊ-ականները «հին» դեմքերով են վարչության նիստն իրականացնելու
Օրվա մամուլ
08:41 30/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Մոտ մեկ ամիս ՔՊ-ականները «հին» դեմքերով են վարչության նիստն իրականացնելու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության նորընտիր անդամներով նիստը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի սկզբին: Բանն այն է, որ այժմյան ՔՊ վարչության նիստի լիազորությունները ավարտվում են հոկտեմբերի 29-ին, ու մոտ մեկ ամիս դեռևս ՔՊ-ականները «հին» դեմքերով են վարչության նիստն իրականացնելու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կայացան ՔՊ վարչության անդամների ընտրությունները, որտեղ նոր կազմում ընգրկվեցին 20 ՔՊ-ականներ:

Էլեկտրոնային քվեարկությունը անցավ անհասկանալի արդյունքներով, ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգեց նաև ձեռքով հաշվել 917 քվեաթերթիկները, ինչը տևեց մոտ 3 օր: Հաշվեցին ու հաշվեցին, և ի վերջո հայտարարեցին, որ ստացվել է ձայների այսպիսի պատկեր.

1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826

2. Պապոյան Գևորգ Հարությունի- 707

3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688

4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665

5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648

6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625

7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606

8. Թորոսյան Արսեն Գևորգի- 596

9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567

10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562

11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527

12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513

13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439

14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435

15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434

16. Սանոսյան Գնել Հենզելի- 432

17. Ավինյան Տիգրան Արմենի- 422

18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420

19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416

20. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 405»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Մոտ մեկ ամիս ՔՊ-ականները «հին» դեմքերով են վարչության նիստն իրականացնելու