«Հրապարակ». ՔՊ-ականներ փորձում են անհետ կորածների ծնողների ողբերգության վրա ձեռքեր տաքացնել
Օրվա մամուլ
08:38 30/09/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներ փորձում են անհետ կորածների ծնողների ողբերգության վրա ձեռքեր տաքացնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն արդեն քանի օր է՝ բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ակցիան սեպտեմբերի 27-ին էր։ Այդ օրը նրանց խոստացել էին, որ երկուշաբթի կկայանա հանդիպումը, սակայն չկայացավ։ Ամիսներ առաջ էլ նրանք ԱԺ-ի մոտ էին, ԱԺ նախագահից և պաշտպանության հանձնաժողովի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել: Արդյունքում մի քանի փակ լսում կայացավ։

Իշխանական կուլիսներում խոսում են, որ որոշ ՔՊ-ականներ փորձում են նրանց ողբերգության վրա ձեռքեր տաքացնել: Կասկածում են, որ սա Սուրեն Պապիկյանի դեմ է ուղղված, իսկ հետևում ՔՊ վարչության նորընտիր անդամ Վիլեն Գաբրիելյանի անունն է հնչում։ Ասում են, թե Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը, որին այսքան «փչացնելուց» հետո էլ շարունակում են ՔՊ-ում սիրել-հարգել, իսկ երկրի պաշտպանության, անվտանգության համար թուքումուրն ինքն է ուտում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականներ փորձում են անհետ կորածների ծնողների ողբերգության վրա ձեռքեր տաքացնել