Սիրելի բժիշկներ, շուտով ձեր բազմաթիվ տուգանքներին կմիանա ևս մեկը․ Անուշ Պողոսյան
Առողջություն
19:40 01/10/2025
Հայաստան

Սիրելի բժիշկներ, շուտով ձեր բազմաթիվ տուգանքներին կմիանա ևս մեկը․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Սիրելի բժիշկներ, շուտով ձեր բազմաթիվ տուգանքներին կմիանա եւս մեկը`տուգանք հիվանդի աչքերին չնայելու համար...

Իսկ եթե լուրջ, այսօր պրոֆեսորների աշխատանքը թերագնահատեց ու փնովեց բոժքույրը։ Եվ դա արեց ոչ թե սուրճի բաժակի շուրջ, ինչպես ընդունված է, այլ բարձրագույն ամբիոնից։ Բժիշկներին մեղադրեց բարձրագույն կրթության, հիվանդի աչքերին չնայելու, հոգատար չլինելու մեջ։ Ու այդ կինը շուտով կքննարկի առողջապահական օրենքներ, որով կաշխատեն նույն բժիշկները...

Գուցե բարձրաստիճան բժիշկների բախտը բերի ու մի բաժակ սուրճ էլ սույն տիկնոջ հետ խմե՞ն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիրելի բժիշկներ, շուտով ձեր բազմաթիվ տուգանքներին կմիանա ևս մեկը․ Անուշ Պողոսյան