«Հրապարակ». Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները
Օրվա մամուլ
08:28 01/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները՝ 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաներն այս բակից այն բակ են տարվում, կարկատաններով բարեկարգում բակերը, փողոցները։ Իսկ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված, դեռ չհայտարարված-չսկսված քարոզարշավ է իրականացնում, խոստումներ տալիս` նոր աշխատատեղեր, բակերի բարեկարգում և այլն։

Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչ օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են Էջմիածնի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն չեն բացառում, որ մասնակից ուժերի թիվը մեկ տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները