Խոշոր վթար Վանաձորում
Հասարակություն
10:15 01/10/2025
Հայաստան

Խոշոր վթար Վանաձորում

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 30-ին, ժամը 22։30-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտո­մեքենաները։ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Վանաձորում