Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես զարմանում եմ, ոնց են Լիդիա Մանթաշյանին կալանավորելուց հետո դատախազները նայել իրենց կնոջ աչքերին. Արթուր Սարգսյան
18 արդարների գործով դատական նիստի կարճ ընդմիկջումից հետո դատարանը շարունակեց հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու միջնորդությանը։ Գործով մեղադրյալներն ու նրանց պաշտպանները հայտարարել են, որ միանում են միջնորդությանը, քանի որ դատախազներն օբյեկտիվ չեն։

«Հանրային մեղադրողներին, անկեղծ, ես չեմ մեղադրում։ Ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը, և աստծո առաջ ինքն է պատասխան տալու։ Իրենք են որոշել իրենց ճանապարհը, պարգևատրվել են Մխիթար Գոշ մեդալով, վարչության պետի պաշտոն են ստացել։ Դրա համար էլ ուրախ ենք, շնորհավորում ենք, դա էլ են իրենք որոշել։ Բայց էս ամեն ինչի մեջ մի կարևոր բան կա, պատգամավոր լինես, դատախազ լինես, կա տղամարդ տեսակ»,-ասաց պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ ինքն էլ միանալով միջնորդությանը։

Նա ընդգծեց, գործով 17 մարդ կալանավորված է, որոնց թվում կա Լիդյա Մանթաշյան կին։
«Ես զարմանում եմ, էս մեղադրանքը կարդալով, ո՞նց են գնացել նայել իրենց կնոջ աչքերին։ Գոնե հիմա կամք ունենան, արել են, պաշտոնները ստացել են, մեզ զրկել են ընտանիքներից, բայց մենք պայքարել ու պայքարում ենք, բայց գոնե հիմա բացարկ հայտնեք, թող գնան, ուրիշները գան։ Մի բան էլ ասեմ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին գործով քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր Մխիթար Գոշ մեդալ, հիմա «Վարդաշեն» ՔԿՀ-ումէ գտնվում»,-ամփոփեց Սարգսյանն իր ելույթը, ինչին հետևեցին ծափահարութուններ։

