Արտահերթ նիստում կքննարկվի ՔՊ-ի հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը
Քաղաքական
12:49 02/10/2025
Հայաստան

Արտահերթ նիստում կքննարկվի ՔՊ-ի հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի, օրակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ 

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ԱԺԽՈ-047-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ԱԺ նախագահի որոշմամբ սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է»,- հայտնում են ԱԺ-ից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտահերթ նիստում կքննարկվի ՔՊ-ի հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը