«Արծվաբերդ»-ում գրանցվել ՀՀ կարմիր գրքում ընդգրկված, անհետացած տեսակ համարված սունկ
Հասարակություն
17:45 02/10/2025
Հայաստան

«Արծվաբերդ»-ում գրանցվել ՀՀ կարմիր գրքում ընդգրկված, անհետացած տեսակ համարված սունկ

Սեպտեմբեր ամսին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում, որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։

Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար:

Տարածքում առկա էր 5 առանձնյակ:

Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը՝ համապատասխան բիոտոպերի վերացումն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արծվաբերդ»-ում գրանցվել ՀՀ կարմիր գրքում ընդգրկված, անհետացած տեսակ համարված սունկ