Լավ օրից չէ, որ ընտրել ենք պայքարի այս ձևն ու հրաժարվում ենք մեր մեդալներից. Պատերազմների մասնակից Արմեն Պետրոսյան
Հասարակություն
11:59 02/10/2025
Հայաստան

Լավ օրից չէ, որ ընտրել ենք պայքարի այս ձևն ու հրաժարվում ենք մեր մեդալներից. Պատերազմների մասնակից Արմեն Պետրոսյան

«Այս իշխանությունները հրաժարվում են մեր պայքարի ձևերից, հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից, պայքարելու իրավունքից։ Դրա դեմ մեր բողոքն արտահայտելու համար մենք այսօր այստեղ ենք՝ իմ մարտական ընկերների հետ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Քառօրյա, 44-օրյա պատերազմների մասնակից Արմեն Պետրոսյանը, ով իր մարտական ընկերների հետ մեդալներն ու շքանշանները հետ են վերադարձնում կառավարությանը։ 

Նա ընդգծեց, որ այս իշխանությունը  զբաղված է ապազգային, ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է իրենց կողմից մեր պետականության ապամոնտաժումը։

«Ես և իմ ընկերները մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հասնենք նրան, որ հային  ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին»,-ասաց Ա. Պետրոսյանը։

Նա նշեց, որ պայքարի այս ձևը «լավ օրից չէ, որ ընտրել ենք». «Մենք հրաժարվում ենք մեր ամենաթանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են հազարավոր մարդիկ, այդ թվում իմ մարտական ընկերները»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավ օրից չէ, որ ընտրել ենք պայքարի այս ձևն ու հրաժարվում ենք մեր մեդալներից. Պատերազմների մասնակից Արմեն Պետրոսյան