Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև
Քաղաքական
17:16 02/10/2025
Տարածաշրջան

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև

Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանք շնորհավորել են Ալիևին  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղությանը: Անտոնիո Կոստան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ընդգծել են խաղաղությունը պահպանելու իրենց շարունակական ջանքերը: Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացումը կարևոր առաջնահերթություն է Եվրամիության համար:

Ալիևը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ըստ նրա, «և Հայաստանը, և Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին և նշել, որ իրեն երկիրը կշարունակի խաղաղության օրակարգի առաջխաղացմանն ուղղված ջանքերը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև