Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տեսած կլինեք՝ վերջին օրերին սննդամթերքի՝ կաթ, ձավար, ձու, ձեթ գներն որքան է բարձրացել. Խաչատրյան
«Վստահ եմ, որ վերջին օրերին այցելել եք պարենային խանութներ ու տեսել եք, թե սննդամթերքի գները կաթ, ձավար, ձու, ձեթ որքան է բարձրացել»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց՝ իրեն հետաքիքր է, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն քայլեր ձեռնարկելո՞ւ է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար։
«Ինձ հետաքրքիր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քայլեր ձեռնարկելո՞ւ է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։