Ադրբեջանը փորձում է արհեստականորեն «Միջին միջանցքի» մեջ մտցնել «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը. Արմեն Մանվելյան
Քաղաքական
17:26 03/10/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը փորձում է արհեստականորեն «Միջին միջանցքի» մեջ մտցնել «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը. Արմեն Մանվելյան

Ադրբեջանի ղեկավարը միջազգային բոլոր միջոցառումներում արծարծում է «Միջին միջանցքի» թեման և դրա համատեքստում հնչեցնում «Զանգեզուրյան միջանցք» ձևակերպումը։ Վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համաձայնության են եկել «Միջին միջանցքի» երկայնքով միասնական սակագների վերաբերյալ։ Ինչ կապ ունի Մեղրիով անցնող ճանապարհը «Միջին միջանցքի» հետ, այն իր հիմքում տնտեսական է, թե աշխարհաքաղաքական։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ։

Ա. Մանվելյան-Միջին միջանցքի գաղափարը, ԵՄ-Կենտրոնական Ասիա-Չինաստան կապի ստեղծման ծրագիր է, որը անհասկանալի է, թե ինչու անվանվել «Միջին միջանցք»։ Այսօր Ադրբեջանն առաջ է քաշում այն գաղափարը, որ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ կարևորագույն պայման այդ «Միջին միջանցքի» աշխատելու համար և փորձում է «Միջին միջանցքի» գաղափարը վաճառել և՛ Չինաստանում, և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Եվորպայում։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ալիևը խոսեց «Միջին միջանցքի», Զանգեզուրի, որպես այդ միջանցքի մաս։ Նա իր ողջ ելույթի ընթացքում «Հայաստան» բառը չի էլ արտաբերել, այն դեպքում, երբ մեր վարչապետ կոչված անձը նույն օրը ելույթի ժամանակ խոսում էր հայ-ադրբեջանական խաղաղության, բարեկամության մասին, իսկ Ադրբեջանի նախագահը «Հայաստան» բառը չի արտաբերել, բայց մի քանի անգամ ասել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։

Մինչ այդ նա այդ գաղափարն առաջ էր մղում Կենտրոնական ասիայի թյուրքական ժողովուրդների հավաքի ժամանակ։

 Panorama.am-Արդյո՞ք այն գործող համակարգ է և ինչքանո՞վ է Հայաստանը դրա մաս կազմում։

Ա. Մանվելյան-Ես որպես կոմունիկացիաներով զբաղվող մասնագետ, համարում եմ, որ այն գործող համակարգ չէ, իրեն զուտ տնտեսական իմաստով չի արդարացնի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում՝ նաև  «Զանգեզուրի միջանցքով»։ Դրա վառ օրինակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է, որը չնայած 10 տարուց ավել շահագործվում է, բայց աշխատում է իր հզորության 12 %-ի չափով։

Որպեսզի Եվրամիությունից և Չինաստանից աջակցություն ստանա, Ադրբեջանը փորձում է արհեստական կերպով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը տեղադրել դրա մեջ՝ առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը։ Որովհետև, անկեղծ լինենք, այսօր Հայաստանի իշխանական ռեժիմը մեր շահերը վաճառել է Ադրբեջանին։

 Այս գաղափարը նաև Ալիևը տարավ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որի պատճառով, մեր այսպես կոչված ղեկավարը հայտարարեց, թե, այդպիսով Ադրբեջանը փաստացիորեն խախտում է իրենց պայմանավորվածությունները և տարածքային հավակնությւոններ է ներկայացնում՝ ամեն անգամ կրկնելով «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։

Բայց Ադրբեջանը վաղուց ունի տարածքային պահանջներ և եթե ՀՀ իշխանական ռեժիմն այն չի տեսնում, ես կարող եմ տանել տեղ առ տեղ ցույց տալ, թե որտեղ են նրանք գտնվում Հայաստանի տարածում և չեն ուզում հետ գնալ։

Ադրբեջանը շատ ակտիվ ձևով խաղարկում է «Միջին միջանցքը» և «զանգեզուրյան միջանցքը»՝ հաշվի չառնելով Հայաստանի շահերը քանի որ մեր շահերը ներկայացնում են պետական դավաճանները։

Նման աղտալի վիճակում ենք գտնվում։ Այն կաշխատի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, չնայած ես համողված եմ, որ չի աշխատի, որովհետև կան ավելի կարևոր և հետաքրքիր այլընտրանքային տարբերակներ։ Ինչևէ, սա է իրավիճակը։

Panorama.am-Այսօր Թուրքիան սկսել է կառուցել Իգդիր-Նախիջևան երկաթգիծը, սա արդյոք նշանակում է, որ եթե նույնիսկ «Միջին միջանցքի» շրջանակներում գործի Մեղրիով անցնող ճանապարհը, ապա միևնույնն է, այն շրջանցելու է Հայաստանը։

Ա.Մանվելյան-Միանշանակ։ Սա նշանակում է Հայաստանի արտաքին խեղդումըմ այսօրվա ռեժիմի պայմաններում էլ ավելի վատ է դառնալու, որովհետև, եթե նրանք իսկապես ցանկանում են ճանապարհներ բացել և դրանք կեղծ թեզեր չեն, ապա ոչ թե 2-3  մլրդ դոլար կծախսեին Կարս-Նախիջևան երկաթգիծը կառուցելու համար, այլ գոյություն ունի Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջևան ճանապարհը, որի բացելու համար պետք չէ 3 մլրդե դոլար, 3 մլն դոլարն էլ բավարա կլինի այդ ճանապարհը թեթև վերանորոգելու համար։

 Թուրքիան նախընտրում է 3 մլրդ ծախսել, բայց շրջանցել Հայաստնաը։ Հետևաբար, սա նշանակում է, որ «զանգեզուրի միջանցքի» նպատակն է էլ ավելի խեղդել Հայաստանը։

 Իսկ Եվրոպացիների կողմից առաջ տարվող «միջին միջանցքը» քաղաքական է և նպատակ ունի շրջանցել Ռուսաստանը, որին մեր մասնակցությունն առանձնապես հեռանկարային չեմ տեսնում։ Իսկ այսպես կոչված Թրամփի ճանապարհը, կամ «ազնգեզուրյան միջանցքնը» մեզ ընդհանրապես ձեռնտու չէ, ես հույս ունեմ,որ իշխանափոխություններից հետ ինքը կանգ կառնի և, ի վերջո, նաև՝ ցանկացած բանակցություն։

Panorama.am-ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանը դրանից լուջ տնտեսական արդյունքներ կստանա։

Ա.Մանվելյան-Իշխանությունները ստում են, բացարձակ սուտ են խոսում՝ շատ լավ իմանալով, որ ստախոսությամբ են զբավում, ուղղակի այդ ամենը իրենց պետք է վերարտադրման համար։ Մարդ պետք է հստակ հասկանա, որ Թուրքիան և Ադրբեջանը երբեք թույլ չեն տա, որ ճանապարհներ բացվեն դեպի Հայաստան, առավել ևս թույլ չեն տա, որ Հայաստան ինչ-որ ներդրումներ հոսեն։ Իրենց նպատակը Հայաստանը տնտեսապես և ֆիզիկապես խեղդելն է, ոչնչացնելը, ինչ ներդրումների մասին է խոսքը։ Եթե իրենք ցանկանային ճանապարհներ բացել, չէի կառուցի Կարս-Նախիջևանը, այլ կասեին՝ եկեք Կարս-Գյումրին աշխատեցնենք։ Բայց այն չեն անում, չէ՞, հակառակն են անում։ Սա նշանակում է, որ իրենց նպատակը ճանապարհ բացելը չէ, այլ Հայաստանը խեղդամահ անելը այսօրվա ռեժիմի թեթև ձեռքով։ Այդ առումով իրեն՝Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ռեժիմները միմյանց ընկեր, բարեկամ, եղբայր են։

 Panorama.am-Կարող ենք ասել, որ Մեղրիով անցնող ճանապարհը տնտեսական չէ, այլ քաղաքական

Ա.Մանվելյան-Ճիշտ եք ասում։ Կրկնեմ կա Կարս-Բաքու ճանապարհը, որը կառուցել է Ադրբեջանը։Նրա հզորությունը տարեկան 36 մլն տոննա է։ Այն նախորդ տարի աշխատել է 4.5 մլն տոննա հզորությամբ՝12%։ Եթե դու գործող ճանապարհը չես կարողանում գոնե 50%-ով ծանրաբեռնել, ապա ինչպես ես ծանրաբեռնելու հարավով անցնող ճանապարհը։ Հետևաբար՝ այդ ճանապարհը ոչ մի տնտեսական առավելություն չի տալիս, բայց Թուրքիային և Ադրբեջանին տալիս է քաղաքական առավելություն։ Առավելությունն այն է, որ իրենք միմյանց հետ կապվում են հարավով և այդ ճանապարհն անցնում է Իրանի սահմանով, իսկ հիմանկան առավելությունն այն է, որ այն անցնում է Հայաստանով և իրենց համար հավակնություններ է ստեղծում, և ցանկացած պահի կարող են մտնել Սյունիք, եթե, Աստված չանի այն աշխատի, օրինակ,հայտարարելով, թե՝ տեսեք Հայաստանը փորձում է փակել իրենց համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը փորձում է արհեստականորեն «Միջին միջանցքի» մեջ մտցնել «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը. Արմեն Մանվելյան