Մամային հանեք դուրս, հանգիստ. Երևանյան ԲԿ-ներից մեկի ընդունարանում փրկել են կերակուրից շնչահեղձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
Առողջություն
16:52 03/10/2025
Հայաստան

Մամային հանեք դուրս, հանգիստ. Երևանյան ԲԿ-ներից մեկի ընդունարանում փրկել են կերակուրից շնչահեղձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը

Օրեր առաջ երևանյան ԲԿ-ի ընդունարան է տեղափոխվել կերակուրից շնչահեղձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը։ Նա մեծահասակների համար նախատեսված հիվանդանոց է տեղափոխվել կապտած, անշնչացած վիճակում։

«Մամային հանեք դուրս, հանգիստ, հանգիստ, քիթը մաքրեցինք, հիմնականում կաթ է, արդեն լավ շնչում է, հեսա կլացի էլ»,-գործի են անցել ընդունարանի բժիշկները։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են, որ մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։

Երեխան այդ ԲԿ-ից տեղափոխվել է մանկական հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մամային հանեք դուրս, հանգիստ. Երևանյան ԲԿ-ներից մեկի ընդունարանում փրկել են կերակուրից շնչահեղձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը