Ես զարմանում եմ՝ էս մարդիկ Աստծուց չե՞ն վախենում․ Գայանե Ներսիսյան
Հասարակություն
20:09 03/10/2025
Հայաստան

Ես զարմանում եմ՝ էս մարդիկ Աստծուց չե՞ն վախենում․ Գայանե Ներսիսյան

«Ակնհայտ էր, որ ինչ-որ հրահանգ ստացել էին, բնականաբար, շատ անարդար էր»,- Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Ներսիսյանը։

 Նրա դիտարկմամաբ՝ այսօր Հայաստանում խելացի, հայրենասեր մարդիկ վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար, ինչի պատճառով պատժվում են հանիրավի ձևով։

«Ես զարմանում եմ, գիտե՞ք, էս մարդիկ Աստծուց չե՞ն վախենում, այսինքն՝ իշխանությունը չէ, որտեղ երևի աստվածավախ և ընդհանրապես բարոյականություն ունեցող չկա, բայց գոնե դատավորը, կամ մյուսները, ովքեր   այդ հրեշավոր որոշումը կայացրեցին Սրբազանի նկատմամբ։

 Սրբազանը բացառիկ է, բարձր ինտելեկտի տեր մարդ։ Սա ահավորություն է, սա   հրեշություն է, ուղղակի դատել անմեղ մարդկանց։ Այս իշխանությունը իրենց գլխավորի հետ միասին ուղղակի սարսափում են հայրենասեր, իսկապես գրագետ և սկզբունքային հայրենիքի պաշտպաններից, այդ թվում նաև Սրբազանից»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես զարմանում եմ՝ էս մարդիկ Աստծուց չե՞ն վախենում․ Գայանե Ներսիսյան