Կիևին ամերիկյան զենքի մատակարարումը վտանգված է շաթդաունի պատճառով
Քաղաքական
09:21 03/10/2025
Աշխարհ

Կիևին ամերիկյան զենքի մատակարարումը վտանգված է շաթդաունի պատճառով

Վաշինգտոնում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններն անորոշության մեջ են հայնվել, քանի որ դաշնային աշխատակիցներին խնդրել են մնալ տանը։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական աջակցության վերաբերյալ քննարկումները սառեցվել են հոկտեմբերի 1-ին  կառավարության գործունեության դադարեցումից հետո։ Հարյուր հազարավոր դաշնային աշխատողներ արձակուրդի են ուղարկվել այն բանից հետո, երբ դեմոկրատներն ու հանրապետականները չկարողացան համաձայնության գալ պետական ​​ծախսերի շուրջ։ Դրա հետևանքով անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունները անորոշության մեջ են։

«Հիմնական խնդիրն այն է , որ մեզ մոտ շատ քննարկումներ են տեղի ունենում ապագա մատակարարումների վերաբերյալ։ ապագա բոլոր ծրագրերը մի փոքր տուժել են, քանի որ Պենտագոնի, Պետդեպարտամենտի, Սպիտակ տան աշխատակիցները չեն հանդիպում։ Մենք ժամանակ ենք կորցնում այս շաթդաունի հետևանքով»,- The Telegraph-ին հայտնել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։

Նրա խոսքով, առաջիկա շաբաթներին նախատեսված ուկրաինական մյուս պատվիրակությունները վերանայում են իրենց ծրագրերը։ Բանակցությունների չեղարկումը մտահոգություններ է առաջացնում, որ վերջին շրջանում հարաբերությունների ջերմացումը կարող է խաթարվել, մինչդեռ Ուկրաինան շարունակում է մեծ կորուստներ կրել ռազմաճակատում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կիևին ամերիկյան զենքի մատակարարումը վտանգված է շաթդաունի պատճառով