Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ. Զեկույցը կքննվի փակ լսումների ֆորմատով
«Հրապարակ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է` այն կքննվի փակ լսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ և պնդում է, որ ժամկետների խախտում չկա` ԱԺ նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ։ ԱԺ նախագահն էլ պնդում է, որ ստացել է ԱԺ իրավական վարչության և քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց՝ խախտվել են ժամկետները։
Քննիչ հանձնաժողովը ձևավորվել է 2022 թ. փետրվարին։ Իսկ 2023-ի նոյեմբերին երրորդ ժամկետն են երկարաձգել, չնայած այն ժամանակ «Հայաստան» դաշինքը հարց էր բարձրացրել, որ հանձնաժողովը 23 թ. օգոստոսի 11-ից ի վեր այլևս լեգիտիմ չէ, և ԱԺ նախագահը պետք է հայտարարությամբ հանդես գա ու դադարեցնի դրա գործունեությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։