Սանկտ Պետերբուրգում մեքենան կամրջից թռել է ու հայտնվել ուղիղ գետի մեջ
Աշխարհում
13:35 03/10/2025
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում մեքենան կամրջից թռել է ու հայտնվել ուղիղ գետի մեջ

Այսօր առավոտյան համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է Սանկտ Պետերբուրգում Porsche Cayenne մեքենան կամրջից մի մեծ թռիչք անում ու հայտնվում գետում։

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան Չայկովսկի փողոցից մեծ արագությամբ դուրս գալիս, բախվում ամբարտակի ճաղավանդակին և հայտնվում գետում։

Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, նրա մոտ ալկոհոլային թունավորման նշաններ են եղել։ Նա հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում և հրաժարվել է բժշկական զննումից։

fontanka.ru-ն գրում է՝ մինչ շտապօգնության ժամանակումը գետն ընկած մեքենայի ուղևորը, որի ինքնությունը դեռևս պարզված չէ, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը կալանավորված է։



Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սանկտ Պետերբուրգում մեքենան կամրջից թռել է ու հայտնվել ուղիղ գետի մեջ