Կստեղծվի հա-ամերիկյան կոնսորցիում TRIPP-ի համար. Սարգիս Խանդանյան
Քաղաքական
11:32 03/10/2025
Հայաստան

Կստեղծվի հա-ամերիկյան կոնսորցիում TRIPP-ի համար. Սարգիս Խանդանյան

«Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևն ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև  Հայաստանի տարածքով անցնող «Թրամփի ուղու» (TRIPP) ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր և կարծում եմ սրանով հարցը փակված կարելի է համարել»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի արձագանքում Ալիևին, որը վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ հայտարարում է «զանդեզուրյան միջանցք»-ի մասին։

Խանդանյանն ասաց, թե նախորդ օրը Կոպենհագենում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո ՀՀ-ն և Ադրբեջանը նույն հաղորդագրությունն են տարածել նույն ձևակերպմամբ։

ՔՊ-ականի խոսքով, Նիկոլ Փաշինյանի արձագանքը հենց դա էր։

«Պատասխանն այն է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրերը, որնք անցնում է Հայաստանի տարածքով, իսկ մեր տարածքից դուրս ճանապարհներն ինչպես ուզում են, թող այդպես ներկայացնեն»,-հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունը, թե պետականորեն չվերթներ են կազմակերպվելու դեպի Երևան՝ Խանդանյանն ասաց. «Միշտ քննարկվել է «Թուրքական ավիաուղիների» մուտքը Հայաստան, բայց միշտ քաղաքական պատճառներով այն չի մտել Հայաստան։ Վերջին հանդիպումից հետո հաղորդագրության մեջ ասվում էր, որ օդային հաղորդակցության ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքները»։

 Խանդանյանը ասաց, որ ԱՄՆ-ի հետ քննարկումներ են գնում TRIPP-ի հետ կապված հարցերի ուղղությամբ, պատվիրակություններ պետք է գան Հայաստան, որպեսզի քննարկվի տեխնիկական մանրամասները։ Արդեն տեղում կուսումնասիրվեն երկաթուղու, ճանապարհի շինարարության հարցերը, հաղրոդակցության գծերի անցկացման հնարավորությունները։

«Տարամաբանությունն այն է, որ կստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում և կմշակվեն այդ նախագծի մոդելները և տեխնիկական նկարագրերը և արդեն երրորդ օպերատորները կկարաղանան մասնակցել և սկսել իրականացնել դրա շինարարությունը, շահագործումը  կառավարումը»,-ասաց Սարգիս Խանդնայանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կստեղծվի հա-ամերիկյան կոնսորցիում TRIPP-ի համար. Սարգիս Խանդանյան