Գետանցում իրականացնելիս՝ ավտոմեքենան արգելափակվել է գետում
Հասարակություն
17:37 03/10/2025
Հայաստան

Գետանցում իրականացնելիս՝ ավտոմեքենան արգելափակվել է գետում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Փրկարարները գետից դուրս են բերել «Mitsubushi» մակնիշի ավտոմեքենան: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գետանցում իրականացնելիս՝ ավտոմեքենան արգելափակվել է գետում