«Ժողովուրդ». Արման Թաթոյանը քաղաքական գործունեության հայտ կներկայացնի սեփական օրակարգով
Օրվա մամուլ
08:31 04/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արման Թաթոյանը քաղաքական գործունեության հայտ կներկայացնի սեփական օրակարգով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ` սեփական օրակարգով: Մեր աղբյուրները պնդում են, որ տևական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջարկներ՝ երկրի առջև ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։

Ակնհայտ է, որ Արման Թաթոյանը լուրջ մրցակից է լինելու ՔՊ-ի համար, ու նրան փորձելու են սևացնել՝ արհեստականորեն կպցնելով «նախկին»-ի պիտակը, քանի որ մասնագիտական դաշտում նրա հետ մրցելու դեպքում կպարտվեն. ինչպես ժամանակին, երբ Արման Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում գնում էր մարզեր, իշխանության ու նաև ադրբեջանական կողմի խախտումներն էր բարձրաձայնում, ինչը դուր չէր գալիս ՔՊ-ականներին։ Այսպես ասած՝ նրա դեմն առնելու համար անգամ տոտալ դադարեցրին Հ1-ով ՄԻՊ-ի լուսաբանումները, սկսեցին գրասենյակի մեքենաները վերցնելու և բյուջեն կրճատելու գործընթաց, որը հանրային պարսավանքի ու միջազգային ճնշման պատճառով դադարեցրին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Արման Թաթոյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Արման Թաթոյանը քաղաքական գործունեության հայտ կներկայացնի սեփական օրակարգով