«Էմի»-ի պատճառով շուրջ 300 հազար տուն լույս չունեն
Աշխարհում
17:20 04/10/2025
Աշխարհ

«Էմի»-ի պատճառով շուրջ 300 հազար տուն լույս չունեն

«Էմի» փոթորկի պատճառով Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում գրեթե 300 հազար տուն մնացել  է առանց հոսանքի։ Այս մասին հաղորդում է MIR 24-ը։

Իռլանդիան ամենաշատն է տուժել, էլեկտրաէներգիայի անջատումները են գրանցվել 184,000 տներում, ֆերմաներում և ձեռնարկություններում։

Հյուսիսային Իռլանդիայում էլեկտրաէներգիայի մատակարար NIE Networks-ը հայտնել է 50,000 անջատման մասին: Scottish and Southern Electricity Networks-ը պարզաբանել է, որ էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները շարունակվում են, և մոտ 62,000 բաժանորդ դեռևս առանց էլեկտրաէներգիայի է։

Իռլանդական Լեթերքենի քաղաքում մեկ տղամարդու մահվան մասին է հաղորդվել, սակայն միջադեպի կոնկրետ հանգամանքները չեն բացահայտվել: Sky News-ը հաղորդում է, որ իշխանությունները նախնական նախազգուշացումներ են տվել ուժեղ քամիների և հորդառատ անձրևների մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Էմի»-ի պատճառով շուրջ 300 հազար տուն լույս չունեն