«Հրապարակ». Հակոբ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով IT ոլորտ
Օրվա մամուլ
08:38 04/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Հակոբ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով IT ոլորտ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մամուլը հիմնովին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, որին ՔՊ կուսակցությունը թույլ չէր տվել մասնակցել իր վերջին համագումարին` 30 հազար դրամ անդամավճարը չվճարելու պատրվակով: Պարզ է, որ ծիծաղելի բացատրություն է, և բուն պատճառն այլ է: Այդ աղմուկից հետո ԱԺ փոխնախագահը ոչ մի կերպ չի մարսում իր նկատմամբ կուսակցության վերաբերմունքը և իրեն հասցված վիրավորանքը: Նրա շրջապատում համոզված են, որ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով իր նախկին՝ IT ոլորտ, կամ ինչ-որ ձևով «ռևանշի» կգնա։

Չնայած Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ վիրավորված չէ, ամեն ինչ նորմալ է, սակայն ակնհայտ է, որ նա շատ պասիվ է վերջին շրջանում, և ԱԺ անցած քառօրյայի ընթացքում նրա պահվածքն էլ էր դրա մասին վկայում. անտրամադիր էր և նիստն էլ շատ անտարբեր էր վարում։ Ճի՞շտ են տեղեկությունները, որ մտածում եք ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին, ինչպես նաև՝ ՔՊ-ից, հարցրինք Արշակյանին: «Որ բան ունենամ ասելու, հանրային կասեմ»,- պատասխանեց նա և հրաժարվեց այլ հարցի պատասխանել, բայցև չհերքեց մեր տեղեկությունները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հակոբ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով IT ոլորտ