ՅՈՒՆԵՍԿՕ-ն վիրտուալ թանգարանում ներկայացնում է գողացված մշակութային արժեքները
Մշակույթ
19:14 04/10/2025
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն վիրտուալ թանգարանում ներկայացնում է գողացված մշակութային արժեքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործարկում է գողացված մշակութային արժեքներին նվիրված վիրտուալ թանգարան (Museum of Stolen Cultural Objects): Թանգարանի մշակումը սկսվել է  2022 թվականին, օգտագործում է 3D մոդելավորման և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ՝ առարկաները վերստեղծելու համար:

artguide.com-ի հաղորդմամբ, հարթակը նաև առաջարկում է կրթական նյութեր և տուժած համայնքների ներկայացուցիչների վկայություններ՝ արտեֆակտների անօրինական շրջանառության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Թանգարանն ունի հատուկ սրահ, որտեղ ցուցադրվում են հաջողված փոխհատուցման օրինակներ՝ ցույց տալով միջազգային համագործակցության կարևորությունը թալանի դեմ պայքարում:

Այս ծրագիրը նախագծվել է Պրիտցկերի մրցանակի դափնեկիր ճարտարապետ Ֆրենսիս Կերենի կողմից և իրականացվել է Ինտերպոլի հետ համագործակցությամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ն վիրտուալ թանգարանում ներկայացնում է գողացված մշակութային արժեքները