Փաստաբան է կալանավորվել դատավորին կաշառք ստանալուն օժանդակելու գործով
Իրավունք
16:42 04/10/2025
Հայաստան

Փաստաբան է կալանավորվել դատավորին կաշառք ստանալուն օժանդակելու գործով

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է  կոռուպցիոն գործով փաստաբանի ձերբակալությունը։ Տեղեկությունը շրջանառվել էր մամուլում առ այն, որ փաստաբանը ձերբակալվել է դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝  Հակակոռուպցիոն կոմիտեից  հաստատել են փաստաբանի ձերբակալությունը՝ նշելով, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում փաստաբանին արդեն  մեղադրանք է ներկայացվել։

«ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- նշել են  ՀԿԿ-ից։
 
Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստաբան է կալանավորվել դատավորին կաշառք ստանալուն օժանդակելու գործով