Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ալաբամայում տեղի ունեցած հրшձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 12 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը սպանվել են։ Դեպքի մասին հաղորդում է CBS-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հեռարձակողի տվյալներով՝ զինված տղամարդկանց մի խումբ նահանգի մայրաքաղաքի հայտնի գիշերային կյանքի թաղամասում վիճաբանելուց հետո կրակ են բացել միմյանց վրա։ Մոնտգոմերիի ոստիկանապետ Ջեյմս Գրեյբոուսը հայտնել է, որ վիրավորներից երեքի վիճակը ծանր է։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ կրակոցները սկսվել են տեղական ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում, երբ զինված անձինք կրակ են բացել ամբոխի մեջ։
«Այս պահին մեղադրանքներ չեն առաջադրվել»,-հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։