Թբիլիսիում ընդդիմությունը փակել է Ռուսթավելի պողոտան, ոստիկանությունը հերթական նախազգուշացումն է տարածել
Քաղաքական
20:45 05/10/2025
Տարածաշրջան

Թբիլիսիում ընդդիմությունը փակել է Ռուսթավելի պողոտան, ոստիկանությունը հերթական նախազգուշացումն է տարածել

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները Վրաստանի խորհրդարանի մոտ փակել են Ռուսթավելի պողոտան։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Սոցցանցերում ընդդիմության կողմնակիցների կոչերից հետո կիրակի օրը խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել է մոտ 1000 ցուցարար։ Նրանք ձեռքներին պահել են վրացական դրոշներ, ինչպես նաև Եվրամիության և Ուկրաինայի մի քանի դրոշներ։ Բողոքի ակցիայի մեկնարկից մեկ ժամ անց նրանք հասել են Ռուսթավելի պողոտա և փակել երթևեկությունը։ Ոստիկանությունը չի միջամտում։

Շաբաթ օրը Վրաստանի 64 մունիցիպալիտետներում և շրջաններում միաժամանակ անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում. իշխող կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ստացել է ձայների 71,58%-ը։ Ընտրությունների ֆոնին մայրաքաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, այդ թվում՝ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրի վրա քարեր նետելու դեպքեր։ Վրաստանի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ վիրավորվել է վեց ցուցարար և 21 իրավապահ մարմինների աշխատակից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թբիլիսիում ընդդիմությունը փակել է Ռուսթավելի պողոտան, ոստիկանությունը հերթական նախազգուշացումն է տարածել