Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը
«Հայտարարության մեջ ներկայացված են աղաղակող, մեր երկրի և ժողովրդի համար շատ ցավ առաջացնող փաստեր»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնախողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ մամիջանյանը՝ ներկայացնելով «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը։
Նա նշեց, որ հայտարարությունը ԱԺ ներկայացնելուց հետո կարիք կար երկու կետ էլ ավելացնել, բայց այն չեն արել՝ չցանկանալով լրամշակել նախնական տարբերակը։
«Առաջինը, «Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում» բաժնում կարելի էր ավելի մանրամասը ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են վաշինգտոնյան արձանագրությունների, փաստաթղթերի հետ կապված Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում։ Երկորրդ՝ «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների խատումներ բաժնում» մենք ունենք ևս մեկ խայտառակ որոշման օրինակ, ուրբաթ օրը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացած ապօրինի որոշումը, որը նույնպես արձանագրում է մեր երկում ժողովրդավարության հետնահանջը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Մամիջանյանը հայտնեց, որ հայտարարության տեքստը ևս մեկ անգամ չի կարդա, քանի որ դրա շուրջ խորհրդարանի հանրային լսումներ են հրավիրվել։
«Դրանք արդյունքներ արդեն իսկ գրանցել ենն ընդդիմադիր հասարակական-քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի տեսանկյունից»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցությունը միացավ նախաձեռնությանը։
Նա ՀՀ քաղաքացիների համար պարզաբանել, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու, խոսակցականով իմպիչմենտի գործընթացը չէ, այլ հայտարարություն է, որն արձանագրել է երկում արտաքին և ներքին քաղաքական և անվտանգային խնդիրները, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով և այն բացառապես այլ գործընթաց է։