Շատ ուշադիր լսե՛ք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար, շատ ու շատ փոշմանելու եք. Ավինյանը՝ կառուցապատողներին
Հասարակություն
10:19 06/10/2025
Հայաստան

Շատ ուշադիր լսե՛ք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար, շատ ու շատ փոշմանելու եք. Ավինյանը՝ կառուցապատողներին

«Շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների տուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են  շինհրապարկների կահավորման կոնտեքստում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ հաջորդ տարի են դիտարկելու կառուցապատողների համար արտոնությունները։

«Մեր գործընկերները պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպում, չեն ունենա էն արտոնությունները, ինչը որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն այս հարցով արձանագրություններն ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա»,-ասաց Ավինյանը։

Նա հայտնեց, որ այն էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա։

 «Համապատասխան վերաբերմունքը, ինչ կառուցապատողները կցուցաբերեն ավագանու որոշումների նկատմամբ՝ մասնավորապես ցանցերով և համապատասխան կահավորման մասերով, համապատասխան վերաբերմունք էլ ավագանին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ։ Հետևաբար՝ նույն չափով և համարժեքորեն։ Հարգելի՛ կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրած փոշու կլանող ցանցերը, չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեր վրա»,-ասաց քաղաքապետը և, հայտնելով, որ այս սկզբունքը դրված է դեկտեմբերի ավագանու որոշման հիմքում, շարունակեց. «Այնպես որ, հարգելի՛ կառուցապատողներ, շատ ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով...

Դեկտեմբեր ամսին մեր որոշումներն այնպես ենք կառուցելու, որ երբ ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորման, որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրենք իրապես խստորեն պատժվելու են՝ պատժվելու են ռեպրոսպեկտիվ, պատժվելու են էն ապհին, երբ որ գան շինթույլտվության երկարաձգման, իսկ գրեթե բոլորն էդ փուլին գալիս և հասնում են։ Դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու։ Ով չպահպանեց Երևանի ավագանու ընդունած քաղաքականությունը շատ ու շատ փոշմանելու է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ ուշադիր լսե՛ք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար, շատ ու շատ փոշմանելու եք. Ավինյանը՝ կառուցապատողներին