Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար. Էդուարդ Սպերցյանը՝ իր շուրջ ծավալված սկանդալի մասին
Աշխարհում
09:52 06/10/2025
Աշխարհ

Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար. Էդուարդ Սպերցյանը՝ իր շուրջ ծավալված սկանդալի մասին

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը հերքել է «Ախմատի» խաղացողի կողմից իրեն ուղղված մեղադրանքները։

«Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը։ Նայեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով՝ ոչ մի խնդիր չկա։ 

Ես վստահ եմ իմ վրա և գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում, ճիշտ դաստիարակություն եմ ստացել և երբեք նման բան ինձ թույլ չէի տա։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ճիշտն ասած, ծիծաղելի է ու կրկեսի է նման։ Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար»,- ասել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ կայացած խաղում (2։0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Սպերցյանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում նա մեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ։

 Էդուարդ Սպերցյանը հերքել է դա և ասել, որ Նդոնգը հայհոյել է իրեն։

Այս սկանդալից հետո Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել մինչև 10 խաղով, եթե ապացուցվի, որ կիսապաշտպանը ռասիստական ​​վիրավորանքներ է հասցրել Ուսմանե Նդոնգին։ ՌՖՄ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեն շարունակում է քննարկել գործը, և սպասվում է, որ որոշում կկայացվի առաջիկա օրերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար. Էդուարդ Սպերցյանը՝ իր շուրջ ծավալված սկանդալի մասին