Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը կմասնակցի Գաբալայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
«Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն» խորագրով հոկտեմբերի 6-7-ին կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար Ադրբեջան կայցելի նաև Ուզբեկստանի նախագահը։ Գագաթնաժողովին կմասնակից նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 6-ին կժամանեն Ադրբեջան։