Ռուսաստանի զինված ուժերը գրավեցին Խարկովի մարզի Օտրադնոյեն
Հասարակություն
20:17 06/10/2025
Աշխարհ

Ռուսաստանի զինված ուժերը գրավեցին Խարկովի մարզի Օտրադնոյեն

Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Օտրադնոյեի նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1465 զինվոր։ Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նիժնի Նովգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։ Ռուսական ուժերը ոչնչացրել են էներգետիկ ենթակառուցվածքներ և նավթարդյունաբերության օբյեկտներ, Ուկրաինայի զինված ուժերին աջակցող վառելիքի պահեստավորման օբյեկտներ, հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և մեկնարկի վայրեր, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրեր 145 շրջաններում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանի զինված ուժերը գրավեցին Խարկովի մարզի Օտրադնոյեն