Անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին
Իրավունք
19:57 06/10/2025
Հայաստան

Անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին

Անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20)։

Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Հիշեցնենք, որ  Panorama.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին