Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան
Տնտեսություն
18:22 06/10/2025
Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի նախնական հզորությունը լինելու է 240 Մվտ, որը հետագայում կարող է հասնել մինչև 600 Մվտ-ի։ Հողմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվականին։

Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականն այդ երկրում նախատեսվում է հասնել մինչև 6 Գվտ վերականգնվող էներգիայի հզորության, որի զգալի մասը՝ 4 Գվտ-ը, ուղղվելու է արտահանման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան