Մանկական օնանիզմ. Ե՞րբ է պետք դիմել բժշկի
Առողջություն
12:41 06/10/2025
Հայաստան

Մանկական օնանիզմ. Ե՞րբ է պետք դիմել բժշկի

«Եթե նկատում եք, որ ձեր երեխան ձեռքը հաճախ է տանում արտաքին սեռական օրգանների շրջան, տարբեր իրերով կամ խաղալիքներով փորձում է  հպվել տանում արտաքին սեռական օրգաններին, եթե դրա հետ մեկտեղ նկատում եք կարմրություն, քրտնարտադրություն, ապա խոսքը վերաբերում է մանկական օնանիզմին»,-նշում է մանկական և դեռահասների գինեկոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Քոչարյանը։

Նրա խոսքով, մանկական օնանիզմը երեխաների մոտ հանդիպող երևույթ է և հանդիպում է տարիքային նորմա։

«Եթե այն շարունակական է, անընդհատ է, երեխան նշում է նաև քոր, մրմռոց, դիսկոմֆորտ, պետք է անպայման  այցելել մանկական գինելոկոլգի, հետազոտվել ու գտնել բուն պատճառը»,-նշում է մասնագետը։

Գինեկոլոգը կարևորում է, որ երեխաները հագնեն չափերով մի քիչ մեծ տաբատ ու այնպիսի ներքնաշոր, որը նեղություն չի պատճառի երեխային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանկական օնանիզմ. Ե՞րբ է պետք դիմել բժշկի