Խոշոր և ողբերգական վթար Արմավիրում
Հասարակություն
09:19 06/10/2025
Հայաստան

Խոշոր և ողբերգական վթար Արմավիրում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հոկտեմբերի 5-ին, ժամը 23։53-ին տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին: Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր և ողբերգական վթար Արմավիրում