Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
Քաղաքական
12:08 07/10/2025
Հայաստան

Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

«Միջանցքն ունի տրանզիտային ներուժ, բայց դա մի քիչ չափազանցված է»,-Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այդ ճանապարհն իսկապես հետաքրքիր է Թուրքիայի համար, Ադրբեջանի համար չափազանց կարևոր է, Այն չափազանց հետաքիքր է նաև Իսրայելի համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ երկարատև ծրագրերի իրականացման համար։

«Ի՞նչ կարգի շահ, բացի դրանից ունի ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ն տնտեսական, կենսական շահ այստեղ ուղղակի չունի։ Դու կարող եք նայել առևտրի թվերը, չկան։ Ավելին, ԱՄՆ-ն որդեգրել է Չինաստանին զսպելու հստակ քաղաքականություն։ Ալիևը Չինաստանում հայտարարում է, որ միջանցքը կարևոր է լինելու  Չինաստան-Եվրոպա առևտրի համար։ Այստեղ ևս հարցեր են առաջանում, որոնք որոշ եզրակացությունների են բերում, թե այս ճանապարհին ԱՄՆ հայտնվելն ինչի՞ համար է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, հիմա Հայաստանը հայտնվել է մի դերում, որ ով ինչ ուզում է տալիս է՝ Արցախը տանք Ալիևին, Էրդողանն ինչ ուզում է, տանք, Մակրոնն ինչ ուզում է, տանք։

«Այս մարդը հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում այս մարդը։ Իմ տպավորությունը սա է։ Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ։ Ըստ էության, սա աշխարհքաղաքական գործընթացի մի էլեմենտ է, և այս էլեմենտում Հայաստանը, ավլի ճիշտ Հայաստանի վարչապետը գնդակի դերում է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ խոսելով Հայաստանի վարչեպտի պաշտոնը զբաղեցնողի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին